Սիթի օֆ Սմայլ

32,563,779 AMD / 48,000,000 AMD

Նվիրաբերեք Արեգի համար

Նախագծի մասին

Տավուշի մարզի Թեղուտ գյուղից 4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը: Փոքրիկ Արեգն արդեն մեկ տարուց ավելի է պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ: Երեխայի մոտ 2023 թվականի ապրիլին, աջ ոտքի ցավերի մասին գանգատներից և բարձր ջերմությունից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է քաղցկեղ՝ նեյրոբլաստոմա: Արեգը շատ աշխույժ ու ակտիվ բալիկ է: Չնայած փոքր տարիքին՝ նա գիտակցաբար անցնում է քաղցկեղի հաղթահարման ուղով, և նույնիսկ ինքն է մայրիկին ուժ տալիս, երբ վերջինս հուզվում է՝ Արեգի բուժման երկարատև ճանապարհն անցնելիս։ Մեր ուժեղ Արեգը գրկում է նրան ու ասում․ «Մամա, Արեգը ուժեղ տղա ա»։ Արեգն ընտանիքի միակ երեխան է և չափազանց կապված է իր մայրիկի հետ։ Ախտորոշման օրվանից Արեգը ստանում է բուժում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Նա արդեն ստացել է 6 կուրս քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և պահպանողական բուժում: Արեգն անցել է նաև նաև ոսկրածուծի աուտոփոխպատվաստում։ Արեգը սիրում է նկարել, խաղալ տարբեր մակնիշի մեքենաներով ու սուպերհերոսների կերպարներով և երազում է բռնքամարտի հաճախել։ Իսկ նրա ծնողները միայն ու միայն երազում են նրան ապաքինված տեսնել։ Հիվանդության հաղթահարման՝ մեկ տարուց ավելի տևած ճանապարհի արդյունքում այժմ Արեգի մոտ նկատվել է ժամանակավոր դրական դինամիկա, որն ամրապնդելու և լիարժեք ապաքինման համար Արեգին ցուցվել է ստանալ իմունոթերապիա՝ 12 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab beta տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 12 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 48․000․000 դրամ։ Քաղցկեղը չի սպասում, հապաղելու ժամանակ պարզապես չկա: Խնդրում ենք բոլորին կատարել նվիրատվություններ Արեգի համար, որպեսզի նա հաղթահարի քաղցկեղին և գնա իր երազանքի հետևից: 🙏

main_header_img

Ընտրել վճարման եղանակը

Zelle: [email protected]

Ընտրել գումարի չափը

AMD 1,000
AMD 5,000
AMD 10,000
AMD 20,000
AMD 50,000
Այլ գումար
USD 5
USD 10
USD 20
USD 50
USD 100
Այլ գումար
Ցանկացած պահի ձեր ամսական նվիրատվությունը չեղարկելու համար հետևեք Ձեր էլ.փոստի հասցեին ստացականին կից ուղարկված հղմանը

Գումարի չափը

AMD

Անուն

Ազգանուն

Էլ.հասցե

Նվիրատուներ

Anonymous

25,000 AMD

Narine Khurshudyan

10,000 AMD

Hayk Karapetyan

100,000 AMD

Հասմիկ Հակոբյան

40,000 AMD

Ararat Baroyan

20,000 AMD

Ani Petrosyan

200,000 AMD

Vahe Bedian

800,000 AMD

Բանկային հաշիվ և քարտ/ Bank Account and Credit Card

5,979,580 AMD

Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամ/City of Smile Foundation

18,000,000 AMD

Siroush N Tonoyan

20,000 AMD